Նոր սկանդալ. արքայազն Ուիլյամի կինը չբեր է


Քեյթ Միդլթոնը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում: Հազիվ էին հանգստացել շշուկները համասեռամոլ եղբոր, ստրիպ-պարուհի քրոջ եւ թմրամոլ պապիկի մասին, երբ հիմա էլ  անցան հենց իրեն` դքսուհուն: Ըստ շշուկների, Քեթը չի կարող երեխա ունենալ: Նման տեղեկություն է տարածել Քամիլա Պարկեր-Բոուլզը` Ուիլյամի խորթ մայրը:
«Նա բարդություններ է ունեցել դեռ մանուկ հասակում, որոնք կարող են ազդել ծնելու նրա ընդունակության վրա»,- ասել է Քամիլային մոտ կանգնած աղբյուրը:
Նշենք, որ արքայազն Ուիլյամը ծնվել էր արքայազն Չառլզի եւ Դիանայի ամուսնությունից կարճ  ժամանակ անց, եւ այժմ նորաթուխ թագավորական զույգը գտնվում է ուժեղ ճնշման տակ: Քեյթից եւ Ուիլյամից պարզապես պահանջում են ժառանգ ծնել: Եթե դքսուհին չհղիանա առաջիկա 9 ամիսների ընթացքում, դա կլինի առաջին դեպքը վերջին 200 տարիների ընթացքում բրիտանական պատմության մեջ:

Комментариев нет:

Отправить комментарий