Ուշադրություն բոլոր շրջանավարտներին

 
Երեկ Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ այս տարի վերացվելու են ընդունելության քննությունները քոլեջներում եւ ուսումնարաններում: Այս ուսումնական հաստատություններ ընդունվելու համար հիմք են հանդիսանալու դպրոցի գնահատականները: Ու սա կարծես ընդհանրապես ընդունելության քննություններից հրաժարվելու գործընթացի սկիզբն է, ինչի մասին մեր իշխանավորները պարբերաբար խոսում են: Իսկ մինչ քայլ առ քայլ կհասնեն նաեւ բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության քննությունները վերացնելուն, այս տարի նախատեսվում է միասնական քննակարգով կազմակերպել նաեւ ոչ պետական բուհերի ընդունելության քննությունները:

Комментариев нет:

Отправить комментарий