Eurovision 2011


Դուսելդորֆում կայանալիք Եվրատեսիլ 2011 երգի մրցույթին կներկայանա 43 երկիր: Մի քանի տարվա բացակայությունից հետո 4 երկրներ վերադարձել են մրցույթին: Ավստրիան վերջին անգամ մասնակցել է 2007թ.-ին և այլժմ վերադառնում է 2011-ին: Վեց տարվա բացակայությունից հետո Հունգարիան վերադարձավ 2005թ.-ին, մասնակցեց 2007-ին, 2008-ին, 2009-ին` բաց թողնելով Եվրատեսիլ 2010-ը Օսլոյում: 13 տարվա բացակայությունից հետո Իտալիան, որ վերջին անգամ մասնակցել էր 1997-ին, կրկին վերադառնում է: Մեծ երկիրն անմիջապես անցնում է մրցույթի եզրափակիչ` այսպիսով դառնալով «Մեծ հնգյակի» մաս` Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի հետ միասին: Լեռնային փոքրիկ երկիր Սան Մարինոն նույնպես վերադառնում է Եվրատեսիլ Երգի Մրցույթ` 2008-ի իր դեբյուտից հետո: 

 Այն ինչպես ամեն տարի կընթանա 3 փուլով` երկու կիսաեզրափակիչ և մեկ եզրափակիչ: Կիսաեզրափակաիչները կլինեն ամսի 10-ին և 12-ին, իսկ եզրափակիչը մայիսի 14-ին:


 Մնացել է ընդամենը մի քանի օր, և բուքմեյքերական ընկերությունները արդեն կազմել են հաղթանակի հավակնորդների ցանկը: Եվ այսպես`


1.Ֆրանսիա-Amaury Vassili-Sognu

      



2.Նորվեգիա-Stella Mwangi-Haba Haba





3.Մեծ Բրիտանիա-BLUE-I can





4.Էստոնիա-Getter Jaani-Rockefeller Street




5.Գերմանիա-Lena-Taken by a stranger



Եվ վերջում չմոռանանք,որ Հայաստանը ներկայացնում է Եմմին իր Բում-Բում երգով:

Комментариев нет:

Отправить комментарий