Շատերն այսօր սվաստիկան ընդունում են որպես չարի խորհրդանիշ, այն կապելով ֆաշիզմի, ազգայնամոլության հետ: Սակայն, այդպիսի շատերից ոչ մեկը իրապես չգիտե կեռխաչ-սվաստիկայի պատմությունն ու արժեքը: Իզուր չէր, որ հիտլերյան գերմանիան այն ընդունեց որպես պետական խորհրդանիշ, սվաստիկան համարվում է արիական տիեզերաիմաստ խորհրդանիշներից մեկը եւ 1930-ական թթ.-ին գերմանացիները հայտարարելով իրենց արիական ցեղի ժառանգներ, պետք է օգտագործեին այս հզոր խորհուրդ-պատկերը որպես իրենց խորհրդանիշ: Ըստ ուսումնասիրողների, աջ թեքմամբ կեռխաչը կյանքի ու բարու խորհրդանիշն է, ձախը՝ մահվան ու չարի, եւ հիտլերյան սվաստիկան ձախ թեքմամբ էր, գուցե ասվի, թե էական չէ՝ սվաստիկայի թևերը մահից-կյանք կպտտվեն, թե կյանքից-մահ ու էլի կյանք, սակայն, այնուամենայնիվ տիեզերախորհուրդ նշանը իր հետքը թողնում է… Սա խոսում է այն մասին նաեւ, որ մի խումբ չարագործներ սվաստիկան ի սկզբանե օգտագործում էին չար նպատակների համար եւ նրանց պատճառով, չի կարելի կեռխաչի պատկերանշանը ընդունել որպես չարի խորհրդանիշ:
Ընդունված է, որ svastika բառը կազմված է su-լավ, բարի եւ asti-լավ լինել բաղադրիչներից, որը երջանիկ, բարեբախտ վիճակի իմաստ ունի:
Վերջին շրջանի ուսումնասիրողները, սվաստիկա բառը մեկնաբանում են նորովի: Հնդարիական վեդաներում հանդիպում է svar, suar-արեւ լույս, փայլ, ցոլք բառերը, (հմմ ռուսերեն սվետ-լույս բառը): Արիա-իրանական «Ավեստայում» հանդիպում է hvar-արեւ, արեւի լույս բառը:
Комментариев нет:
Отправить комментарий