Տասնյակ իրեր, որոնցից մենք օգտվում ենք ամեն օր, ի հայտ են եկել շնորհիվ սովորական պատահականության։
1886 թվականին Ատլանտացի (Ջորջիա նահանգ) բժիշկ և դեղագործ Ջոն Փոմբերտոնը հարավ-ամերիկյան կոկա բույսի տերևների մզվածքից և տոնուսային հատկություններ ունեցող աֆրիկյան կոլա ընկույզից պատրաստեց խառնուրդ, որն ուներ դուրեկան համ։ Նա կարծում էր, որ այդ օշարակը կարող էր օգնել հոգնածությունից, ստրեսից և ատամնացավից տառապող մարդկանց։
Սկզբում օշարակը վաճառվում էր մեկ բաժինը՝ հինգ ցենտով Ատլանտա քաղաքի «Ջեկոբա» խոշոր դեղատանը։
Սակայն Կոկա-Կոլա ըմպելիքն առաջացել է անփութության արդյունքում։ Օշարակը խառնելիս՝ վաճառողը պատահաբար շփոթելով ծորակները սովորական ջրի փոխարեն լցրել է գազայինը։ Ստացված խառնուրդն էլ հենց դարձել է «Coca-Cola»։ Այս խմիչքի անվանումը հնարել է Փոմբերտոնի հաշվապահը։
Հիշեցնեմ, որ Կոկա-կոլայի պատրաստման բաղադրատոմսը մինչ այսօր գաղտնի է պահված, այդ է պատճառը, որ այլ ընկերությունները չեն կարողանում ստանալ այն համը, ինչ ունի Կոկա-կոլան:
Комментариев нет:
Отправить комментарий