Andre Ward Vs. Arthur Abraham


Այսօր, մայիսի 14-ին ԱՄՆ-ի Կարսոն քաղաքում տեղի կունենա պրոֆեսիոնալ բռնցքամարտի SuperSix մրցաշարի կիսաեզրափակիչի Արթուր Աբրահամ - Անդրե Ուորդ մենամարտը: Սուպերմիջին քաշային կարգի WBA վարկածի աշխարհի չեմպիոն Ուորդը նշել է, որ Կառլ Ֆրոչը ցույց է տվել` ինչպես բռնցքամարտել Աբրահամի հետ, սակայն ինքը կունենա սեփական ռազմավարությունը: Ուորդը նաեւ ասել է, որ չնայած պարտություններին Աբրահամը մնում է ահեղ ուժ եւ նրան պետք է հարգել, սակայն կորցնել տիտղոսը չի պատրաստվում:

Աբրահամը հայտարարել է, որ ԱՄՆ է եկել միայն հաղթելու համար եւ ուրախ կլինի Շմելինգից հետո դառնալ առաջինը Գերմանիայից, ով տիտղոս է նվաճում ԱՄՆ-ում:

Комментариев нет:

Отправить комментарий